Անոթային վիրաբույժին դիմում են մարդիկ, ովքեր ունեն երակային եւ զարկերակային պաթոլոգիաներ։ Ընդ որում՝ երակային պաթոլոգիաների դեպքում ավելի շատ դիմում են կանայք, իսկ զարկերակայինի դեպքում՝ տղամարդիկ։ Այս մասին 21TV-ի «Ապրենք առողջ» հաղորդման ժամանակ նշում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, անոթային վիրաբույժ Ռուսլան Պալոյանը։
Ե՞րբ եւ ինչո՞ւ դիմել անոթային վիրաբույժին, ո՞վ է անոթային վիրաբույժը, ի՞նչ ախտանշաններ են լինում երակային և զարկերակային պաթոլոգիաների ժամանակ, ովքեր են ռիսկի խմբում, այս հարցերի պատասխանները՝ բժշկի հարցազրույցում։
«Ժամանակակից բժշկությունը վերելք է ապրում, նոր մեթոդներ են ի հայտ գալիս, բժիշկները այնպիսի մեծ արսենալ ունեն, որ կարելի է լուծել խնդիրները նվազագույն տրավմաներով։ Պետք է նկատի ունենալ նաև այն, որ հաճախ հնարավոր չի լինում մեկ մեթոդով խնդիրը լուծել, այս դեպքերում օգտագործում ենք տարբեր մեթոդներ»,-ասում է բժիշկը՝ շեշտելով, որ ինչքան շուտ դիմել մասնագետի, այնքան բուժումը արդյունավետ կլինի, իսկ հետվիրահատական շրջանը՝ թեթև։
Մանրամասները՝ հարցազրույցում
.png)